«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանցի գեղասահորդները կմասնակցեն Հայաստանի բաց առաջնությանը

23/04/2022

Metaratings.ru-ի փոխանցմամբ՝  Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին չմասնակցած ռուսաստանցի մարզիկները Հայաստան կգան։  

Գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը նախատեսված է այս տարվա մայիսի 27-28-ը։

Մարտի 1-ին Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) արգելեց ռուսաստանցիներին մասնակցել իր հովանու ներքո անցկացվող մրցումներին։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջարկությունների հիման վրա։
Պատժամիջոցների պատճառով 2022 թվականին մարզիկները չեն կարողացել մասնակցել մեծահասակների աշխարհի առաջնությանը, ինչպես նաև մոլորակի պատանեկան առաջնությանը։