«Լադանիվա» խումբը յուրովի է մեկնաբանել Էդիթ Պիաֆի սիրված երգերից մեկը
20/05/2021
Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, ներկայացրել է Էդիթ Պիաֆի «Hymne à l'Amour» ստեղծագործությունը:
generalnews.am-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն խմբի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
«Լադանիվան» պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Երևանում: Համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: