«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուստամ Մուրադով․ Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ

10/09/2021

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը: Այս մասին նա ասել է Tass-ին` Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:

«Ես (Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը) գնահատում եմ միայն դրական: Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է: Իհարկե, կան շատ բարդ հարցեր, բայց գործընթացը ընթացքի մեջ է` մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Հետևաբար, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի», - ասել է Մուրադովը:

նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Առաջին հինգ տարիները` համաձայն երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի [մնալու] հետագա երկարաձգման վերաբերյալ», - ասել է Մուրադովը:

Ինչպես գրում է Tass-ը, Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի իր առաքելությունը: Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նշանակվել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար: