«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակակետերը

13/01/2022

Պաշտպանության նախարարության N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել են անձնակազմի խնդիրները մարտավարական բարդ իրավիճակում։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման, նպաստավոր դիրքերի զբաղեցման և ամրացման գործողություններ։

Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։

Հավաքների նպատակն, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։