«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա՝ Ղnարաբաղում հայտնաբերված «Իսկանդեր-Մ»-ի վերաբերյալ

13/04/2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի՝ ապրիլի 13-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասաց, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, համապատասխան զրույցը տեղի է ունեցել ապրիլի 1-ին:
«Մենք քննարկել ենք այս հարցը: Իմ հանձնարարությամբ ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել լուսանկարներով և ապացույցներով: Բայց մինչ այժմ մենք ոչ մի պատասխան չենք ստացել », - ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Ալիևը քննադատեց հրթիռների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները:
Ալիեւը երեկ ասաց, որ Բաքուն սպասում է պատասխանի այն հարցի վերաբերյալ, թե որտեղ է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները: Նա նաև այս հրթիռների առկայությունը անվանել է «Հայաստանի ռազմական հանցագործության ապացույց» Լեռնային Ղարաբաղում:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան