Շվեյցարական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել հայկական ֆիլմին
25/12/2020
Շվեյցարական հեղինակավոր «Vision Sud Est» հիմնադրամի փորձագետների որոշմամբ՝ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծերի, որոնց թվում է նաեւ ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «Հինգ երազողները եւ ձին» լիամետրաժ դոկումենտալ դրաման: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որից կողմից ժապավենը ֆինանսական աջակցություն է ստացել։
«Շնորհավորում ենք ֆիլմի ստեղծագործական անձնակազմին եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ»,- ասված է հաղորդագրությունում։