«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

260 հազար կրոն հայ զինվորների բուժման համար՝ եռօրյա փառատոնի արդյունքը

25/08/2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 19-21-ը Պրահայի Յիրժիհո ս Պոդեբրադ հրապարակում անցկացվեց «Երեք օր Հայաստանում» փառատոնը, որի ընթացքում հանգանակվեց 260 հազար կրոն, որն ամբողջությամբ կնպատակաուղղվի ացախյան պատերազում վիրավորված եւ վիրահատությունների կարիք ունեցող չորս զինվորների ապաքինմանը։

Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնեց «Տուր ինձ հույս» բարեգործական կազմակերպության ղեկավար Սոնա Վարդանյանը։
Փառատոնի վերջին օրը տեղի ունեցավ նաեւ մշակութային ձեռնարկ, որը վարեց հայտնի հեռուստավար Տիգրան Հովակիմյանը։


Հայկական ժողովրդական պարերի կատարումներով հանդես եկավ Պրահայի երիտասարդական միության «Կիլիկիա» պարախումբը՝ Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ։ Հրապարակում հավաքված հայ եւ չեխ հանդիսականները ջերմորեն ընդունեցին պարախմբի ելույթները, իսկ վերջում նաեւ միացան պարախմբի անդամներին եւ նրանց հետ միասին պարեցին հայկական պարեր։
Անցկացվեց նաեւ վիճակախաղ, որի արդյունքում երկու հոգի՝ Մերիամը եւ Տոմաշ Կլեպլը շահեցին Հայաստան մեկնելու օդանավի տոմսեր։
Փառատոնի շրջանակներում վաճառվում էր հայկական ուտեստեղեն, խորոված, տոլմա, գաթաներ ու պահածոներ, հայկական գինի եւ հուշանվերներ։
Ինչպես հայտնեց Սոնա Վարդանյանը, սեպտեմբերի սկզբին չորս հայորդիների հետ միասին կժամանեն Պրահա եւ նրանք կանցնեն անհրաժեշտ բժշկական հետազոտություն։

Սոնա Վարդանյանը նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին եւ մասնակիցներին, որոնք երեք օր շարունակ օգնեցին իրականացնելու բարեգործական ձեռնարկը։ 

 

orer.eu