«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ չեն ստացել խոստացված գումարները

10/04/2021

Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ իրենց չեն վճարել պատերազմի համար խոստացված գումարները, այս մասին տեղեկացնում է United Armenians տելեգրամյան ալիքը:
Թուրքիան և Ադրբեջանը վարձկաններին խոստացել էին ամսական 2000 ԱՄՆ դոլար, և, ինչպես ասել է Սիրիայից գերեվարված վարձկաններից մեկը, 100 ԱՄՆ դոլար հավելավճար հայերի յուրաքանչյուր կտրված գլխի համար: Սակայն խոստացված գումարների փոխարեն վճարվել են մինչև 200-300 դոլար:
Նկատենք, որ Անկարան ու Բաքուն մինչ օրս հերքում են վարձկանների մասնակցությունը պատերազմին՝ չնայած անվիճելի ապացույցների առկայությանը: