«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վլահովիչը կրկնեց Ռոնալդուի ցուցանիշն Իտալիայի առաջնությունում

19/12/2021

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ֆիորենտինան» 2։2 հաշվով խաղաց «Սասուոլոյի» հետ։ «Ֆիորենտինայի» 21-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը դարձավ գոլի հեղինակ եւ կրկնեց Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող, այժմ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը՝ 33 գոլ Իտալիայի առաջնությունում մեկ օրացուցային տարվա ընթացքում։ Ռոնալդուն այդ նվաճմանը հասել էր անցած տարի։

Վլահովիչը դեռ կարող է գերազանցել Ռոնալդուի ցուցանիշը։ Տարվա վերջին խաղում «Ֆիորենտինան» դեկտեմբերի 22-ին կհյուրընկալվի «Վերոնային»։

«Սասուոլոյի» հետ ոչ ոքի խաղալու շնորհիվ «Ֆիորենտինան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 31 միավորով հավասարվեց «Ռոմային» ու «Յուվենտուսին» եւ 6-րդն է։