«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ է իրենից ներկայացնում բուհերի խոշորացումը. «Ժողովուրդ»

13/02/2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, թե իրենց ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է եւ միանալու Մանկավարժական համալսարանին: Բողոքի մասնակիցները հայտարարել էին, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կասկածի տակ է դրել իրենց ինստիտուտի լիցենզիան եւ համարել, որ պետք է փոխել այն:

Սակայն ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից փոխանցում են, որ կոնկրետ որեւէ բուհի վերաբերյալ որեւէ որոշում կայացված չէ։ Նկատենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում բուհերի խոշորացման մոտեցումն ամրագրված է, բայց կոնկրետ ժամկետներ, թե գործընթացն ինչպես պետք է կազմակերպվի, բուհերից որ մեկը որի հետ պետք է միավորվի, դեռեւս հստակ չէ։

«Նախագծում միայն ամրագրված է՝ բուհերը պետք է խոշորանան, որից հետո ուսումնասիրություն կկատարվի, եւ նոր միայն որոշում կկայացվի»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին վարչությունից։ Հավելենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստին հայտարարել էր, որ Հայաստանի բուհերի քանակը բավական մեծ է։

Եվ, ըստ նախարարության կողմից 2019 թվականին հրապարակված տվյալների, Հայաստանում գործում է 23 պետական համալսարան, չորս միջպետական համաձայնագրերով հիմնադրված համալսարան եւ 25 ոչ պետական (մասնավոր) բուհ:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։