Իրադրությունը սահմանին գիշերը. ՊԲ
20/10/2020
Արցախի Պաշտպանության Բանակը հայտնում է.
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: