«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի փրկարարները Ասկերանի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն

01/04/2021

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թօվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։