ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռբերումը անընդունելի է իրենց համար
16/09/2021
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիան Սմիթը անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը, որոնց վերաբերյալ գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Հայտնում է Ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ն արդեն հասցրել է մի շարք պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ Անկարային կոչ է արել չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը՝ զգուշացնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես ՆԱՏՕ-ի համար:
ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթ ունեցած Սմիթը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է բարդ հարցեր ուղղել Թուրքիային և փորձելու է համոզել, որ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը անընդունելի է Վաշինգտոնի համար: