Ժամանակ առ ժամանակ ատում եմ ֆուտբոլը. Գարի Լինեկեր
23/12/2021
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոստովանել է, որ միշտ չէ, որ սիրում է ֆուտբոլը։
«Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց ժամանակ առ ժամանակ ատում եմ այն»,- գրել է Լինեկերը թվիթերյան իր էջում։
Լինեկերը 48 գոլ է խփել Անգլիայի հավաքականի կազմում։ Նա հավաքականի երրորդ ռմբարկուն է Ուեյն Ռունիից ու Բոբի Չարլթոնից հետո։
Հիշեցնենք, որ Լինեկերը աշխատում է ВВС ընկերությունում՝ որպես ֆուտբոլային մեկնաբան և «Match of the Day» հեռուստաղորդման վարող։ Գարի Լինեկերին է պատկանում հետևյալ արտահայտությունը՝ «Ֆուտբոլը խաղ է, որում 22 հոգի 90 րոպե վազում են գնդակի հետևից, բայց միշտ հաղթում են գերմանացիները»։