«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի են Հայաստանի ձյուդոյի առաջնության մրցանակակիրները

15/12/2020

Կայացել է Հայաստանի 2020 թվականի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը. մեդալների համար պայքարել է 68 մարզիկ՝ Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից ու Արցախից: Ըստ քաշային կարգերի՝ մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ ձյուդոիստները.

Աղջիկներ

48 կգ

1. Մամիկոնյան Մելինե (Բյուրեղավան)
2. Մարտիրոսյան Անի (ՍՁՕՄՊՄԴ)
3. Ամիրյան Արփինե (ՍՁՕՄՊՄԴ)
3. Կիրակոսյան Սյուզաննա (Բյուրեղավան)

+52 կգ

1. Մկրտչյան Աննա (Բյուրեղավան)
2. Գրիգորյան Վարսիկ (ՍՁՕՄՊՄԴ)

ՏՂԱՄԱՐԴԻԿ

60 կգ

1. Իսրայելյան Յուրի (ԵՕՀՊՄՔ)
2. Ներսեսյան Երվանդ (ԵՕՀՊՄՔ)
3. Նիկոյան Մեսրոպ (ԵՕՀՊՄՔ)
3. Հայրապետյան Գասպար (ԵՕՀՊՄՔ)

66 կգ

1. Հովսեփյան Գոռ (Հրազդան)
2. Դարբինյան Ստյոպա (Արմավիր)
3. Թորոսյան Արտակ (ԵՕՀՊՄՔ)
3. Ղալաչյան Արտյոմ (Մալաթիա-Սեբաստիա ՄՊՄԴ)

73 կգ

1. Ավեդիսյան Արսեն (ԵՕՀՊՄՔ)
2. Սարգսյան Մերուժան (ՍՁՕՄՊՄԴ)
3. Աղանյան Վահե (Գյումրի)
3. Ադամյան Արտյոմ (ԵՕՀՊՄՔ)

81 կգ

1. Շատվերյան Բորիս (ՍՁՕՄՊՄԴ)
2. Հակոբյան Սմբատ (ԵՕՀՊՄՔ)
3. Պանչուլազյան Կարեն (Դինամո)
3. Մելիքյան Լեոնիդ (ՍՁՕՄՊՄԴ)

90 կգ

1. Շատվերյան Նարեկ (ՍՁՕՄՊՄԴ)
2. Ավետիսյան Մամիկոն (ՍՁՕՄՊՄԴ)
3. Մկրտչյան Գևորգ (Երևան ՀՄՄ)
3. Խուրշուդյան Նորիկ (Գյումրի)

+ 90 կգ

1. Ավանեսյան Արման (Արցախ)
2. Հարությունյան Դավիթ (Գյումրի)
3. Սարգսյան Արտյոմ (Աբովյան)
3. Մխիթարյան Նարեկ (Լոռու մարզ)

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների  հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը չէին կարող բացասաբար չազդել մարզիկների վրա, սակայն ներկա պայմանների համար առաջնության մակարդակից մարզիչը դժգոհ չէ. «Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ընդհանուր առմամբ գոհ եմ առաջնության արդյունքներից: Խնդիրներից մեկն այն էր, որ մեծահասակների առաջնությանն ավելի շատ երիտասարդ ձյուդոիստներ են մասնակցել: Հավաքականը ձևավորվելու է երիտասարդ մարզիկներով, ինչը նշանակում է՝ մեզ ծավալուն աշխատանք է սպասվում նրանց մեծահասակների մրցաշարերի նախապատրաստելու տեսանկյունից»:

Հովհաննես Դավթյանը նաև ընդգծում է, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն իրենց մարզաձևում կրկնակի է զգացվել, քանի որ տարվա ընթացքում հավաքականի ուսումնամարզական հավաքները նախատեսված էին արտերկրում և չեն կայացել: Փորձելով հնարավորինս լրացնել բացը՝ դեկտեմբերի 14-ից առաջնության արդյունքներով ձևավորված ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Այն կտևի մինչև դեկտեմբերի 28-ը, իսկ հունվարից հավաքականը կմասնակցի մրցաշարերի: