«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2021-ը հայտարարված է սպենդիարյանական․․․

06/09/2021

2021-ը հայտարարված է սպենդիարյանական ․․․Նշվում է սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանական 150-ամակը։ 2019-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհահռչակ կոմպոզիտորի հոբելյանն ընդունել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում։

Մեծանուն կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգն այն առիթներից մեկն էր, որ հիշրեց մեծ կոմպոզիտորի՝ այս քաղաքի հետ ունեցած կապի մասին։ 54 տարեկան էր, երբ 1925 թվականին դասական երաժիշտը նախկին Լենինական, ներկայիս Գյումրի եկավ։ Հանդիպումը Լենինականում ստեղծագործող, երաժշտարվեստի հայտնի մարդկանց հետ էր, և քաղաքում համերգով հանդես եկավ։
«Սպենդիարյանը Գյումրիի պոլիգոնի որբերի համար համերգ ունեցավ, և այդ համերգը մեկընդմիշտ մնաց նրանց հիշողության մեջ»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։


 «1925-ին Լենինականում Արմեն Տիգրանյանի տանն է հյուրընկալվել կոմպոզիտորը։ Տիգրանյանն այն արվեստագետն էր, որ շատ լավ տիրապետում էր Ալեքպոլ-Լենինական քաղաքի երաժշտական ժառանգությանը, և Սպենդիարյանն այս նպատակով էր, որ հատուկ մտերմացավ նրա հետ, և այսօր կարող ենք ասել, որ եթե չլիներ այդ մտերմությունը, չէին լինի «Ալմաստ» օպերայի շատ տեսարաններ և այլն»,-ասել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։

Սպենդիարյանի 150- ամյակին նվիրված փառատոնին կոմպոզիտորի կյանքի ոսկե էջերը ներկայացվեց տեսաֆիլմով։ Հանդիսատեսը ծանոթացավ վերջինիս ստեղծագործական կյանքի ամենակարևոր իրադարձություններին, թե ովքեր ու ինչ առաքելություն, ազդեցություն են թողել կոմպոզիտորի ստեղծագործական գաղափարների վրա:

88 տարի առաջ, ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով, ծնվեց կոմպոզիտորի առաջին օպերան՝ «Ալմաստ»-ը , որից հատվածներ հնչեցին ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի կատարմամբ։ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի բացօթյա միջավայրում սպենդիարյանական երգն ու երաժշտությունն էր տարածվել, իսկ համերգն ավելի տպավորիչ էր դառնում լուսային գեղեցիկ էֆեկտների ուղեկցությամբ։


«Ինձ բախտ էր վիճակվել «Ալմաստ» օպերայում Նադիր Շահի դերերգը կատարելու։ Սպենդիարյանն այնպիսի կոմպոզիտոր է, որ մի քանի անգամ կատարելուց դու չես հագենում։ Երաժշտությունը բարդ է, հանճարեղ գրված, դերերը կուռ են, ամեն բան եփված է»,-ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը։

Սպենդիարյանի ստեղագործական կյանքում իր ուրույն տեղն է ունեցել մեծն Կոմիտասը։ Երգահանի գործերից շատերն այսօր հնչում են սպենդիարյանական հնչյուններով։ Սպենդիարյանի՝ «Օրորոցայինը» հնչեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ։

«Սպենդիարյան 150» փառատոնի շրջանակներում համերգային հյուրախաղերը դեռ շարունակություն ունեն․ անցկացվելու են հանրապետության մյուս մարզերում, իսկ Գյումրիում ևս մեկ սպենդիարյանական երեկո է լինելու։ Սպենդիարյանի թողած հարուստ մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունները Հայաստանի սահմաններով չեն սահմափակվի։ Նախատեսված է մշակութային փառատոն անցկացնել նաև արտերկրում։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է RostelecomDelta telecomTeleMAXARPINETOpticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։