«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում բանակից հեռացրել են մի խումբ զինծառայողների՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի կադրերը տարածելու համար

20/11/2021

Ադրբեջանում մի խումբ զինծառայողներ հեռացվել են բանակից` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից լուսանկարներ և տեսանյութեր տարածելու համար։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Հազղորդագրության մեջ, մաասնավորապես, նշված է. ՛՛Արձանագրվել է, որ վերջին օրերին սոցցանցերի որոշ օգտատերեր տարածել են պետական ​​սահմանին ռազմական գործողությունների հետ կապված ոչ պաշտոնական լուսանկարներ և տեսանյութեր, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել ՊՆ ղեկավարության մոտ: Ադրբեջանական բանակի հրամանատարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են մի խումբ զինծառայողներ, ովքեր նման նյութեր տարածելով կոպտորեն խախտել են գաղտնիության ռեժիմը։

Այդ զինծառայողներին բանակի շարքերից հեռացնելու որոշում է կայացվել, իսկ հավաքագրված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ նրանց կատարած գործողություններին իրավական գնահատական ​​տալու համար՛՛: