«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոսկեպարի գյուղապետը ևս գոհ է սահմանազատման գործընթացից

07/05/2024

-«Ոսկեպարից տարածք չի անցել Ադրբեջանին», - հավաստել է նա։

-Իսկ այդ սյուները տեղադրելու և սահմանազատման արդյունքում սահմանի ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել։

-Դե, իբր առաջուց ո՞վ գիտեր՝ սահմանը ոնց ա, որ հիմա տենաս՝ ինչ փոփոխություն ա տեղի ունեցել։ Մոտավորապես ոնց իմացել ենք, ոնց տեսել ենք, նենց էլ գնացել ա, տեղեր կա՝ նույնիսկ մեր իմացածից ավելի շատ են թողել, այսինքն՝ տեղեր կան, որ ադրբեջանցիք ավելի հետ են գնացել։

-Այսինքն՝ որոշ հատվածներում ադրբեջանցիները հե՞տ են գնացել։

-Հա, տեղեր կան, որ նախապես ասել են, ասենք, 120 մետր, իրականում գնացել են 170 մետր։

-Իսկ դիրքերից մեր զինվորները չե՞ն իջել, ոչ մի դիրք չե՞նք տվել իրենց։

-Չէ, մեր մոտ ինչ դիրք կար, տենց էլ մնացել ա։

-Այսինքն՝ այս պահի դրությամբ որևէ վնաս չե՞ք կրել, դժգո՞հ չեք սահմանազատման աշխատանքներից։

-Էս պահին՝ չէ։

-Այդ դեպքում այս աղմուկն ինչի՞ համար է, մարդիկ ինչո՞ւ են փողոց դուրս եկել։

-Ո՞ր աղմուկը։

-«Տավուշը՝ հանուն հայրենիքի շարժումը» նկատի ունեմ, որ հիմա քայլերթով գալիս է Երևան։ Եթե ամեն ինչ նորմալ է, ինչի՞ դեմ են պայքարում։

-Դե, էդ արդեն էդ պայքարողներին հարցրեք։

-Դուք կո՞ղմ չեք դրան, չե՞ք ողջունում այդ պայքարը։

-Իհարկե, կողմ եմ, մարդիկ գնում են, որ միակողմանի զիջումներ չլինի, որ մեր հողը պաշտպանվի, ի՞նչ վատ բան են անում։

Նշենք, որ ավելի վաղ Կիրանցի գյուղապետն էլ է գոհունակություն հայտնել սահմանազատման գործընթացից։
https://infoport.am/