«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որոշումներ են ընդունվել, որոնք իմ կարծիքով ավելի շատ քաղաքական են, քան ռազմական. Պեգով

25/11/2020

«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց՝ նոյեմբերի 7-ին, երբ Ալիևը հայտարարեց Շուշի քաղաքը գրավելու մասին, քաղաքում ընդամենը վեց դիպուկահար կար, ավելին, եռակողմ հայտարարության ստորագրման պահին Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում էին գտնվել Շուշիում և քաղաքի համար մարտեր էին ընթանում։

«Պնդում եմ, որ սա մեծամասամբ եղել է քաղաքական որոշում, մի պատճառով, որ եռակողմ հայտարարության ստորագրման պահին Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում էին գտնվել Շուշիում և քաղաքի համար մարտեր էին ընթանում։ Ես չեմ ասի, որ քաղաքն ամբողջությամբ էր գտնվում ՊԲ-ի վերահսկողության տակ, բարդ է դա ասել, որովհետև ադրբեջանի ԶՈՒ-ներն էլ էին այնտեղ, բայց փաստաթղթի ստորագրման պահին քաղաքի համար մարտերը շարունակվել են»։

Պեգովը վստահեցնում է՝ անհերքելի փաստեր կան, կապի մեջ է եղել զինվորների հետ, իսկ նոյեմբերի 9-ին, ինքն անձամբ է եկել Շուշիից երկու կմ հեռավորության վրա գտնվող հեռուստաաշտարակների մոտ, որտեղ եղել է 400 զինծառայող, ովքեր պատրաստ էին նույն օրն առավոտյան ժամը 5-ին առաջ գնալ՝ Շուշին թշնամուց մաքրելու համար։

«Այնտեղից հնարավոր էր ժամանակակից տեխնոլոգիաներով նկարել, թե ի՞նչ էր կատարվում Շուշիում և որտե՞ղ են ՊԲ զինվորները։ Չեմ ասի որքան, բայց մինիմում երկու խումբ զինծառայող գտնվել են Շուշիում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ամբողջությամբ չէր վերահսկում քաղաքը»,- ասաց լրագրողը։

Պեգովն ասում է, որ գործողույթունները ղեկավարում էր Արցախի ՊՆ՝ Միքայել Հարությունյանը։

«Գործողություններն ինչպես ես եմ հասկանում, ղեկավարել է նաև նա, տեղում է եղել նաև փոխնախարարը, որը իմ տեղեկություններով ամսի 7-ին եղել է Շուշիի բենզալցակայանի խաչմերուկում։ Այդ ժամանակ քաղաքը մաքրում էին թշնամուց»։

Լրագրողն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նոյեմբերի 7-ին քաղաքը սնայպերներից ևս մաքրվել է։

«Հետո որոշումներ են ընդունվել, որոնք իմ կարծիքով ավելի շատ քաղաքական են, քան ռազմական։ Բարդ է հիմա Հայաստանի և Արցախի իշխանությունների որոշումների ճիշտ լինելը քննարկել։ Երևի նրանք գիտեին որքան մեծ էր հնարավորությունը՝ հետագայում շարունակելու կռիվը։

Միգուցե հետագա գործողությունների համար ռեսուրսը չէր հերիքում և իրավիճակը գուցե ավելի բարդանար»,- նշեց Պեգովը։

Աղբյուր` Փաստինֆո