«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առաջին անգամ զանգվածային դեսանտավորում է անցկացվել՝ գիշերը

12/09/2021

Ռուսաստանում առաջին անգամ զանգվածային դեսանտավորում է անցկացվել ավելի քան 600 զինվորականների մասնակցությամբ ՝ գիշերը: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ, բացի անձնակազմից, դեսանտավորվել է 30 միավոր ռազմական տեխնիկա։

Զինվորականների գործողությունների համակարգումն իրականացվել է նավիգացիայի ժամանակակից համալիրների և գիշերային տեսանելիության սարքերի օգնությամբ: Դեսանտայինները «գրավել են» դաշտային օդանավակայան և ոչնչացրել պայմանական հակառակորդին հրետանու և հակաօդային պաշտպանության միջոցների օգնությամբ, ընդգծել են Պաշտպանության նախարարությունում:

Պսկովի մերձակայքում դեսանտավորման անցկացման ժամանակ գործի է դրվել ԻԼ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ավելի քան 20 ինքնաթիռ:

Սեպտեմբերի 8-ին Բելառուս են ժամանել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ ինքնաթիռները ՝ ՌԴ-ի հետ ռազմաօդային ուժերի պատրաստության համատեղ ուսումնամարտական կենտրոնների ստեղծման շրջանակներում:

Օգոստոսի 28-ին ՌԴ զենիթահրթիռային զորքերի ստորաբաժանումները ժամանել են Գրոդնո՝ ռազմաօդային ուժերի, ինչպես նաև ՌԴ-ի և Բելառուսի հակաօդային պաշտպանության զորքերի պատրաստության համատեղ կենտրոն ձևավորելու համար: Ուսումնամարտական կենտրոններ են տեղակայվել ՌԴ Նիժնի Նովգորոդի և Կալինինգրադի մարզերում և Բելառուսի Գրոդնենի մարզում: