«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանին յուրաքանչյուր պահի կարող է որոշակի լարվածություն լինել.ՊՆ փոխնախարար

11/01/2022

Սահմանային իրավիճակը վերջին ժամանակահատվածում գնահատում եմ ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լարվածություն լինել : Այս մասին ԱԺ-ում րագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանային վերջին լարումներին:

Ինչ վերաբերվում է Վերին Շորժայի ուղղությամբ երեկ թշնամու արձակած կրակոցներին՝ ՊՆ փոխնախարարն ասաց, որ այդ կարգի սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ:

ՊՆ փոխնախարարը վստահեցրեց, որ այս պահին սահմանին իրավիճակը հանիստ է.

«Եթե լարված լիներ, դուք տեղեկություն կստանայիք, ես չեմ ցանկանում մանրամասներ ներկայացել, մենք ամեն ինչ հրապարակում ենք, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը»,-ասաց Արման Սարգսյանը: