«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հակամարտության էջը փակ է, պետք է նայենք դեպի ապագան». Ալիևը չի բացառել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը

13/04/2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հավատում ենք, որ հակամարտության էջը փակ է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին», - ասել է նա Բաքվում կայացած խորհրդաժողովում:
Ալիևը կարծում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն:
«Իրավիճակը պատերազմից հետո դեռ փխրուն է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան զարգացման հետ կապված», - ասել է նա:
Ալիևը նաև կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը համագործակցել տարածաշրջանում խաղաղ շինարարության ոլորտում:
«Միևնույն ժամանակ, մենք պետք է նայենք դեպի ապագան: Այստեղ մենք ակնկալում ենք ավելի շատ փոխազդեցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից... Հակամարտությունը լուծված է, և մենք պետք է նայենք ապագային», - ընդգծել է պետության ղեկավարը:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան