Թուրքիան, ով մեծ փորձ ունի ահաբեկիչներով կռվելու, այսօր Ադրբեջան է ներմուծում ահաբեկիչների. թուրքագետ
Թուրքն ու ադրբեջանցին այսօր իրար ձեռք բռնած փորձում են ճանապարհ անցնել։ Թե որքան կարող են գնալ կախված է նրանից, թե որքան են կտրված իրականությունից։ Թուրքն ու ադրբեջանիցն այսօր, իրականությունից կտրված լինելով, դարձել են շատ ավելի վտանգավոր, քան կարելի է ենթադրել։ Վտանգավոր ոչ թե մեր հետագա գոյության համար, այլ պարզապես տարածաշրջանում խաղաղությունը հավերժ թաղելու համար։ Թուրքիան, ով մեծ փորձ ունի ահաբեկիչներով կռվելու, այսօր Ադրբեջան է ներմուծում ահաբեկիչների, որոնք նման են պատից կախված զենքի, այսինքն մի օր կրակելու են։
Վստահ կարող եմ ասել, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք ձեռքի բռնած քայլում են անդուդի եզրով, բայց թուրքն այնպես է արել, որ անդուդի անմիջապես եզորվ քայլում է Ադրբեջանը, և երբ հանկարծ ճանապարհը սկսի նեղանալ, հաստատ նրան է գլորելու անդունդ։