«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՌՕ–ի ՌԷՊ ստորաբաժանումները Հայաստանի լեռներում կխլացնեն «հակառակորդի» կապի համակարգերը

13/06/2023

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների մասնագետները դաշտային պայմաններում անցկացվող մարզումների շրջանակում «կխլացնեն» պայմանական հակառակորդի կապի և նավիգացիայի համակարգերը։ Այս մասին հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։

«Բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում ՀՌՕ զինծառայողները կկիրառեն ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, առաջադրանքների կատարման ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի սարքավորումների կիրառմանը բարձրլեռնային պայմաններում` լեռնային կիրճեր, կլիմայական հատուկ պայմաններ» , – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ստորաբաժանումը խնդիրներ կկատարի` ուղղված ռադիոէլեկտրոնային ճառագայթման աղբյուրների ուղղությունների բացահայտմանը և կապի միջոցների խափանումների ստեղծմանը, ինչպես նաև էլեկտրամագնիսական ճառագայթման ընդունման հիման վրա կհավաքի և կվերլուծի հետախուզական տեղեկություն, ռադիոխափանումների կիրառման և խլացման մեթոդի ճանապարհով կիրականացնի պայմանական հակառակորդի կապի համակարգերի աշխատանքը խաթարելու գործողություններ։

Նշվում է նաև, ՀՌՕ ռազմակայանի հրաձգային դիպուկահարների վաշտի զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում կբարձրացնեն անհատական պատրաստության մակարդակը։

«Դիպուկահարները թաքուն առաջ կշարժվեն դեպի նշված դիրքեր, որտեղ հատուկ և օժանդակ միջոցների, գիշերային և ցերեկային ժամերի դիտարկման սարքերի կիրառմամբ քողարկման հնարքներ կմշակեն», – հայտնում է մամուլի ծառայությունը։

Մարզումների ընթացքում զինծառայողները ժամանակակից տեխնիկական միջոցների օգնությամբ թիրախների հետախուզում կիրականացնեն։