«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը զորքերը դուրս չի բերի Արևելյան Եվրոպայից. ԱՄՆ Պետդեպ

08/01/2022

«Տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը դիտարկում է զորքերը Արևելյան Եվրոպայից դուրս բերելու հարցը, որոնք ավելի վաղ հրապարակվել էին ԶԼՄ-ներում, ճիշտ չեն»,- Twitter-ում հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Համապատասխան հրապարակումը լույս է տեսել հունվարի 7-ի երեկոյան։ Դրանում լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, գրում են, որ ԱՄՆ-ը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ քննարկել Արևելյան Եվրոպայում իր զորքերի թվաքանակի կրճատումը։ «Կարող են բարձրացվել նաև երկու կողմերի կողմից անցկացվող զորավարժությունների մասշտաբների կրճատման և զորքերի տեղաշարժի ժամանակին իրազեկման հարցերը»,- նշել էին լրատվամիջոցները։

NBC-ի աղբյուրներն ընդգծել են, որ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ցանկացած վերանայում հնարավոր կլինի միայն Մոսկվայի կողմից փոխադարձ քայլերի դեպքում։ Ավելի ուշ հեռուստաալիքը հոդվածին ավելացրել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Էմիլի Հորնի մեկնաբանությունը, որը նույնպես հերքել է ռազմական կոնտինգենտը կրճատելու պլանները։

Ըստ նրա՝ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի հետ չի քննարկում Բալթյան երկրներում և Լեհաստանում տեղակայված զորքերի թիվը։