«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր է նվաճել

10/12/2020

Շախմատի աշխարհի պատանեկան օնլայն առաջնության Եվրոպայի ընտրական մրցաշարն ավարտվեց։

Մինչև 18 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր ու գրավելով 2-րդ հորիզոնականը՝ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեց։

Ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև Արթուր Դավթյանը, սակայն վերջին տուրում պարտություն կրեց և գրավեց միայն 10-րդ հորիզոնականը։

Արմեն Բարսեղյանը վաստակեց 4,5 միավոր և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Մինչև 16 տարեկանների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը վաստակեց է 4․5 միավոր և գրավեց 10-րդ հորիզոնականը, իսկ Արշակ Մելքոնյանը 3,5 միավորով միայն 31-րդն էր։

1Lurer.am