«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՈՐՔԱՆ ԿԿԱԶՄԻ ՏՈԿԻՈՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾԱԽՍԸ

21/12/2020

2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի համար կծախսվի մոտ 15,4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ռուսական Известия-ն, խաղերի Կազմկոմիտեի պաշտոնական հայտարարությանը հղում տալով։ Ծախսերի մեծ մասը՝ 6,9 միլիարդ դոլար իր վրա կվերցնի Կազմկոմիտեն։ Մնացած մասը կհոգան Տոկիոյի քաղաքային իշխանությունները եւ Ճապոնիայի կառավարությունը։

Ընդ որում, 2,8 միլիարդ դոլար է անհրաժեշտ եղել, որպեսզի «Տոկիո 2020»-ը տեղափոխվի 2021 թվականին։ Մոտ մեկ միլիարդ դոլար կհատկացվի Օլիմպիական խաղերի ժամանակ հակակորոնավիրուսային միջոցառումների անցկացմանը։