«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բլինկենը դատապարտել է Տոկաևի հրամանը՝ կրակել նրանց վրա, ովքեր վայր չեն դնի զենքերը

09/01/2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ դատապարտում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանը՝ կրակել նրանց վրա, ովքեր վայր չեն դնի զենքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես դատապարտում եմ այս հայտարարությունը: Եթե սա ազգային քաղաքականություն է, ապա ես դատապարտում եմ այս քաղաքականությունը», – ասել է նա կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում:-«Ես մի քանի օր առաջ հեռախոսով խոսել եմ Ղազախստանի արտգործնախարարի հետ, Ղազախստանի իշխանությունները պետք է խաղաղ ճանապարհով լուծեն իրենց առջև ծառացած խնդիրները և երաշխավորեն խաղաղ բողոքի ցույց անողների իրավունքների պաշտպանությունը»։