«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր կրթության ու գիտության վիճակն այսօր պատրաստ չէ աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելուն. ԲՈԿ նախկին նախագահ

01/02/2021

Մեր կրթության ու գիտության վիճակն այսօր պատրաստ չէ աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելուն, այդ թվում՝ տարածաշրջանային՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը:

«Երբ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ իր պաշտոնից, ես հարցազրույց տվեցի և էն ժամանակ ասեցի, որ փոփոխությունը տեղին չէ, մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը: Մենք ունենք շատ ավելի խորը խնդիրները: Պետք է գրենք էն խնդիրները, որն ունենք»,- նշեց Գոգյանը: 

Գոգյանի խոսքով՝ առաջնահերթ պետք է փոխվի բնակչության վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, քանի դեռ դա տեղի չի ունեցել, կրթության նկատմամբ էլ վերաբերմունքը չի փոխվի:

«Գիտությունը երկարատև և ծանր պրոցես պետք է լինի, որ արդյունք ունենա: Եթե մենք 2000-ականներին այսպիսի քննարկում ունենայինք և ճիշտ ուղղությամբ գնայինք, ապա հիմա անվտանգություն կունենայինք: Գիտություն զարգացնելու համար առնվազն տասնամյակի պլան պետք է լինի»,- հավելեց Գոգյանը: