«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահացել է Rolling Stones-ի թմբկահար Չարլի Ուոթսը

25/08/2021

80 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար Rolling Stones ռոք խմբի թմբկահար Չարլի Ուոթսը: 
«Անասելի տխրությամբ հայտնում ենք մեր սիրելի Չարլի Ուոթսի մահվան մասին: Նա իր խաղաղ վախճանը կնքեց այսօր՝ Լոնդոնի հիվանդանոցում, շրջապատված իր ընտանիքով», - ըստ BBC News-ի՝ ասել է Ուոթսի պուբլիցիստը:
Չարլի Ուոթսը The Rolling Stones խմբին միացել էր 1963 թվականին: Նա ոչ միայն նվագում էր հարվածային գործիքների վրա, այլև շապիկներ է ստեղծել խմբի մի քանի ալբոմների համար: 2016 թվականին Չարլի Ուոթսը 12-րդ տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների մեծագույն թմբկահարների ցուցակում՝ Rolling Stone ամսագրի վարկածով: Իսկ Classic Rock ամսագրի համանման ցուցակում Rolling Stones -ի թմբկահարը զբաղեցնում էր 10-րդ տեղը: