«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայոց բանակի 29-ամյակին նվիրված միջոցառում՝ Գեղարքունիքում

30/01/2021

Հայոց բանակի 29-ամյակին նվիրված միջոցառումը Գեղարքունիքի մարզում դարձավ ևս մեկ առիթ ոգեկոչման, խոնարհումի և հետագա անելիքների նախանշման: Հանդիսավոր նիստի ամբողջ ընթացքն անդրադարձ էր Արցախյան վերջին պատերազմին ու դրան մասնակցած յուրաքանչյուր զինվորականի ու քաղաքացիական անձի:

Արցախյան 44-օրյա պատերազմում Գեղարքունիքի մարզն ունեցավ 194 զոհ, որոնց հիշեցին անուն առ անուն:

Արցախյան պատերազմների պատմության մեջ հերոսական պայքարի բազմաթիվ նոր դրվագներ գրեց ՀՀ ԶՈՒ Բանակային երկրորդ կորպուսը: Գեղարքունիքի մարզպետն առանձնակի երախտագիտությամբ ու խոնարհումով անդրադարձավ այս կորպուսի ծավալած մարտական գործողություններին:

Հայոց բանակի 29-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը եզրափակվեց շնորհակալագրերի հանձնման արարողությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անվանակարգերով գերատեսչական մեդալներ և պատվոգրեր շնորհվեցին Գեղարքունիքի մարզպետին, մարզի համայնքների ղեկավարների և բարերարների: Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեց ավելի քան 500 հոգի՝ պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու, ՀՀ զինված ուժերին և Արցախի Հանրապետությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար: