«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարեն Շեբեշիի «Անմեղ արյան ճիչը. Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. (1915-2015) TVR Կլուժում» գրքի ներկայացում-քննարկում Ռումինիայում

26/04/2021

Ապրիլի 22-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հեռավար հարթակում մասնակցեց ռումինահայ հայտնի լրագրող, հաղորդավար, պրոդյուսեր, Ռումինահայոց Միության Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշիի «Անմեղ արյան ճիչը. Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. (1915-2015) TVR Կլուժում» գրքի ներկայացում-քննարկմանը:

 

Գիրքը ներառում է ռումինական հանրային TVR Կլուժ հեռուստաընկերության կողմից պատրաստված և հանդիսատեսին ներկայացված հարցազրաույցներ ու հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջին՝ Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։ 

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի պատմական, գիտա-հետազոտական և քաղաքական առանձնահատկություններին:

 

Միջոցառման մասնակիցները համակարծիք էին, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության և քաղաքակրթության դեմ, որի անպատժելիությունը ծնում է նոր աղետներ, ինչին միջազգային հանրությունը ականատես եղավ 2020թ. աշնանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և դրան հետևած հումանիտար ճգնաժամի օրինակով:

Միջոցառմանը մասնակցեցին Ռումինիայի գիտական և հասարակական-քաղաքական ոլորտների առաջատար գործիչներ, ինչպես նաև ռումինահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ:

orer.eu