«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշանում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին հուշաքարեր են տեղադրվել

25/08/2021

ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին հուշաքարեր են տեղադրվել։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը:

«44-օրյա պատերազմի ընթացքում Աշան համայնքից հինգ քաջորդիներ՝  Արմեն Աբրահամյանը (կամավոր), Արտակ Իշխանյանը, ժամկետային զինծառայողներ Արմեն Հարությունյանը, Էդիկ Գրիգորյանը և Արեն Ավագյանն իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի փրկության: Արմատներով աշանցի  Կոնստանտին  Իշխանյանի  բարեգործությամբ համայնքի հուշահամալիրի տարածքում նրանց հիշատակին տեղադրվել են  հուշաքարեր։ Մենք խոնարհվում ենք նրանց սուրբ գործի առաջ»,- նշեց Ա. Բալասանյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ