«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. Պատմաբան՝ Աշոտ Ներսիսյան

05/02/2021

Մեկ անգամ ևս չհասկացար դու՝ ի՞նչ մրրիկ եկավ,
Նաև, թե դրան դեպի քեզ ո՞վ էր, ո՞վ էր ուղորդում,
Աննշմարելի մի ափ տրորեց քո սիրտը տկար,
Եվ աչքերից քո անափ արյուն և արցունք է հորդում:
Այսպիսի դժգույն, մեջքդ կոր օրեր էլի ես ապրել,
Բնության կամոք կարողացել ես շտկել այն մասամբ,
Կեղծիքով լեցուն,գորովանքի սուտ խոսքերով հարբել
Ու դժգոհել ես. «լիարժեքորեն բախտն ինձ չհասավ»:
Զգացմունքների և պատրանքների ծովում մխրճված,
Ինչ-որ մարդկանց մեջ փորձել ես տեսնել քեզ փրկող Աստծուն,
Աստվածների ընտրության մեջ էլ հնուց շփոթված՝
Ինքդ էլ չգիտես ու՞մ հանդեպ և ի՞նչ հույսեր ես տածում:
Նահատակ Աստծուն երկրպագելով՝ քոնը մոռացել
Ու նահատակի ճամփան ընտրելով՝ դավերն ես ներում.
Դավադիրների դիմաց ափերով աչքերդ գոցել,
Հնացած խելքով նույն կերպ ես տեսնում քո կյանքի հեռուն:
Աստծուն մի՛ փնտրիր, դավերը քանդիր հանապազօրյա,
Բանականություն ի գործ դնելով գտիր ճիշտ ուղին.
Բավ է, հերիք է շարունակ մնաս այսպես մոլորյալ,
Այնժամ չուզես էլ՝ մի ուժ կնստի քո կոր ուսերին։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ Աշոտ Ներսիսյանի ՖԲ էջ