ԱՄՆ իշխանությունները մտադիր են ձերբակալել անկարգությունների կազմակերպիչներին

Власти США намерены арестовать организаторов беспорядков.

US authorities intend to arrest the organizers of the riots.

Les autorités américaines ont l'intention d'arrêter les organisateurs des émeutes.

Այս մասին հայտնում է Panorama.am-ը, երեքշաբթի «Fox News»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը: Խոսելով Միացյալ Նահանգներում տեղի ունեցած անկարգությունների մասին, նա հայտարարել է. «Այնպես է եղել, որ ծայրահեղ աջ խմբավորումները փորձել են իրենց ներկայացնել ծայրահեղ ձախ: Ծայրահեղ ձախերը ձևացրել են, որ ծայրահեղ աջ են: Երկու կողմերի ներկայացուցիչներն էլ փորձել են բռնություն հրահրել»: ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը դրական պատասխան է տվել այն հարցին, թե նախատեսվում է արդյոք ձերբակալել կազմակերպիչներին: «Ես չեմ կարող քննությունների ժամանակացույց սահմանել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք լիովին նպատակադրված ենք զսպելու այդ խմբերին»,-նշել է նախարարը: Երկուշաբթի օրը Բարը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են անցկացնում անկարգություններին մասնակցած մի շարք ցուցարարների գործողությունների մասով, որոնք կապված են ԱՄՆ-ում գործող հակաֆաշիստական «Անտիֆա» շարժման հետ: Նա հստակեցրել էր, որ այդ մարդիկ ձերբակալվել են բողոքների ժամանակ՝ մի շարք հանցագործությունների մեղադրանքով: Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են «Անտիֆա» շարժումը ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Նա պնդել էր, որ ձախ արմատական խմբավորումները պատասխանատու են բողոքի ցույցերի ընթացքում մի շարք նահանգներում անկարգությունների և բռնությունների դեպքերի համար:

Նյութը` Artsakhpress

Թարգմանությունը` Աննա Հակոբյան