«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ իրեն ու Ալեքս Ռոդրիգեսին ընտանեկան հոգեբանի օգնություն է հարկավոր եղել

10/02/2021

երջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ Ալեքս Ռոդրիգեսը նախկինի նման այլ սիրավեպեր ունի։ Լրագրողները պարզել էին, որ համավարակի ընթացքում նա կարող էր Ջենիֆեր Լոպեսին դավաճանել իրապատում-շոուի աստղի հետ։ Միայն թե նա հերքում է այդ լուրերը, իսկ մարզիկը դրա վրա ոչ մի ուշադրություն չի դարձնում։

Դատելով նրանից, որ «Սուպերգավաթ 2021»-ին Ալեքսը մասնակցել է հարսնացուի՝ Ջենիֆեր Լոպեսի հետ, երգչուհին եւս չի հավատում լրատվամիջոցների ենթադրություններին։ Միայն թե նոր հարցազրույցում Ջեյ Լոն խոստովանել է, որ իր ու սիրելիի հարաբերություններն իդեալական չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։

Լրագրողների հետ զրույցում 51-ամյա աստղը պատմել է, որ ինքնամեկուսացման ընթացքում իրենց 4 տարվա հարաբերությունները հայտնվել են վտանգի տակ։ «Մենք պետք է սկսեինք աշխատել մեզ վրա։ Արդյունքում դիմեցինք ընտանեկան հոգեբանի օգնությանը։ Կարծում եմ՝ այդ թերապիան մեր չափազանց կարեւոր էր մեր հարաբերությունների համար»,- նկատել է Ջեյ Լոն։ Նա խոստովանել է, որ սկզբնական  շրջանում իր համար դժվար է եղել համակերպվել նոր ձեւին։ «Ես սովոր եմ ավելի մեծ արագությունների։ Սակայն Ալեքսին ինձ ասաց. «Ինձ դուր է գալիս տանը լինել, մասնակցել կոնֆերանսների եւ գիտակցել, որ դու ու երեխաները կողքիս եք»։ Դա շատ է ազդել ինձ վրա»,- ասել է աստղը։

https://style.news.am/