«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լևանդովսկին կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը

18/12/2021

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում «Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով, փոխանցում է ArmSport.am-ը:

Մյունխենյան թիմի կազմում գոլերից մեկը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողի համար սա 69-րդ գոլն է 2021 օրացուցային տարում բոլոր մրցաշարերում։

Լևանդովսկին կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, որը նա սահմանել է 2013 թվականին։

Նշենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Լիոնել Մեսսին դարձել է 92 գոլի հեղինակ․ դա ռեկորդ է թոփ-5 լիգաների խաղացողների շրջանում։