«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան հայտարարել է Իրաքի հյուսիսում վեց զինյալների չեզոքացման մասին

16/01/2022

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրաքի հյուսիսում քրդական զինված կազմավորումների վեց զինյալ է չեզոքացվել։

«Ահաբեկչության և ահաբեկիչների դեմ մեր պայքարը շարունակվում է արդյունավետ և վճռական։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վեց ահաբեկիչներ, որոնք հայտնաբերվել են Իրաքի հյուսիսում, չեզոքացվել են», – ասված է նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ:

ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունը սկսվել է Թուրքիայում 1984 թվականին և վերսկսվել է 2015 թվականին։ Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրի ներսում ՔԱԿ 6 հազար անդամների և 2015 թվականի հուլիսից ի վեր 6,9 հազար անդամների ոչնչացման մասին, թուրք ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ: