«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հանրակրթության նոր չափորոշիչ սահմանվեց. Գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից

04/02/2021

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ին նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգը:

ԿԳՄՍ փոխմախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և ՀՀ հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:

Նրա խոսքով, Հանրակրթության պետական նոր չափորոշիչով խոսւափել են առարկայակենտրոն մոտեցումից անցում են կատարում ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տռարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները եւ ամեն առանձին առարկայի միջոցով հանսականալ,  թե ինչպես ենք հասնում ընդհանուր վերջնարդյունքներին. «Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսեւորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետեւ դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձեւավորելու իրենց սեփական մոտեցումները»:

Փոխնախարարի խոսքով ավագ դպրոցին նպաստելու է մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան մեկ տարին է: «Շատ կարեւոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենը ունենում է նաեւ գնահատման կարգի փոփոխություն: մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձեւից: Նաեւ առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատկանային շեմից եւ 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերից փորձարկելու են չափորոշիչները, իսկ այն վերջնական դպրոցներում կներդրվի 2023 թվականից:

Այսպիսով` նախագծով կրթության բովանդակության ձեւավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը: Կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):

Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետեւյալ սահմանումը՝

Առաջարկվում է հենքային ուսումնական պլանում կատարել փոփոխություններ, որոնք կարտացոլեն առաջարկվող նոր բնագավառներին հատկացված ժամաքանակները: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է բնագավառներին հատկացված ժամաքանակները ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ: 

Կարեւոր է նշել նաեւ, որ նախագծով առաջարկվում է դպրոցներին տալ հնարավորություն հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլան, որը գործող չափորոշչով իրականացվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա: Սա թույլ կտա մեծացնել դպրոցների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը: Դպրոցներին տրվող ճկունությամբ հանդերձ՝ պետական քաղաքականությունն ամրագրում է պարտադիր չորս առարկաները՝ «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» եւ օտար լեզու, որոնք նաեւ ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։

Միեւնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին եւ ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։

Կարեւոր փոփոխություններից է նաեւ սկսած յոթերորդ դասարանից նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության եւ հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների եւ քննադատական մտածողության տեսանկյունից։ Նախագծում առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարեւորելով ուսուցանող (ձեւավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարեւոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժեւորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, կվերացնի երկտարեցիության երեւույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը եւ սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը։

Միեւնույն ժամանակ, նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները եւ չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։