«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր ստորաբաժանում է բացել

07/04/2021

Ապրիլի 6-ին Հայաստանի հետ պետական ​​սահմանին գտնվող Ադրբեջանի Գուբադլի շրջանի տարածքում սկսվեցին նոր զորամասի ծառայողական ու մարտական ​​գործողությունները: Այս մասին հայտնում են Պետական ​​սահմանային ծառայության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, այս առիթով կազմակերպված արարողության ժամանակ Պետական ​​սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհտիևը շնորհավորանքներ է փոխանցել Պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևին:
Ադրբեջանցի սպան իր խոսքում նշում է, որ յուրաքանչյուր սպա, հրամանատար, սերժանտ և զինվոր, ովքեր պատվով մասնակցեցին Հայրենական պատերազմում թշնամու նկատմամբ պատմական հաղթանակին և ծառայում են ներկայումս ազատագրված պետական ​​սահմաններին, ունեն բարձր ռազմահայրենասիրական ոգի, հպարտ ծառայում են հայրենիքի սահմանները պահպանելուն:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան