«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խաչիկ գյուղում Գաթայի փառատոն կանցկացվի

07/09/2021

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Խաչիկում աշխարհի ամենամեծ և ամենափոքր գաթան են պատրաստել։

Նշենք, որ ամեն տարի հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոն է անցկացվում։

ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին ժամը 10։00-ից սկսած, Խաչիկ բնակավայրում կանցկացվի Գաթայի փառատոն։

Նշվում է, որ Արենի համայնքի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) բնակիչներերը, ինչպես նաև բոլոր ցանկացողները կարող են մասնակցել միջոցառմանը։

«Անհամբերությամբ և մեծ սիրով սպասում ենք բոլորին` նման գեղեցիկ օրը միմյանց հետ անցկացնելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ամեն տարի հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոն է անցկացվում։ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին այստեղ աշխարհի ամենամեծ և ամենափոքր գաթան են պատրաստել։ 4 մետրանոց և 3 սանտիմետրանոց գաթաները ներառվեցին «Դյուցազնագրքում» (ռեկորդների հայկական ժողովածու)։