Մոռացված հայ, ով ռուս-թուրքական պատերազմում մի ՈՂՋ քաղաք փրկեց
17/01/2022
Հովհաննես Սավաջյանը 1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմում մի ողջ քաղաք փրկեց ։
Նա քաղաքը փրկել է հետևյալ կերպ` երբ Բուլղարիայից նահանջող թրքական բանակի հրամանատարներից սուլեյման փաշան հեռագիր է տալիս իր հրամանատարությանը, որ պետք է նահանջի Պազարջիկ քաղաքից, դեպի Պլովդիվ և թույլտվություն է խնդրում քաղաքի բնակչությանը կոտորելու և քաղաքը վառելու համար։
Թրքական բանակի հրամանատար ֆուադ փաշան հեռագրով տալիս է այդ թույլտվությունը, իսկ Սավաջյանն էլ, ով հեռագիր ընդունողն էր, փոխում է հեռագիրը, ավելացնելով միայն ժխտական մասնիկ և արդյունքում ստացվում է բնակչությանը Չկոտորել, քաղաքը Չվառել …
Թրքերը նահանջում են ԱՌԱՆՑ բնակչությունը կոտորելու և քաղաքը վառելու։ Այսպես փրկվում է մի ՈՂՋ քաղաք։