ԱՄՆ-ը թուրքական ընկերություններին կտեղեկացնի պատժամիջոցներ կիրառելուց առաջ
20/03/2024
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ, որոնք օգնում են շրջանցել հակառուսական պատժամիջոցները միայն թուրքական կողմի հետաքննությունից հետո։
Ըստ Hurriyet թերթի՝ ԱՄՆ-ն նախ կտեղեկացնի Անկարային, այնուհետև թուրքական կողմը հետաքննություն կանցկացնի, հետո միայն պատժամիջոցներ կկիրառվի թուրքական ընկերությունների ու բանկերի դեմ։
Նախկինում թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցները սահմանվել էին անմիջապես։