«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանի տնտեսությունը մայիսին 25,8 տոկոս աճ է գրանցել

30/06/2021

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալներով, այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի տնտեսությունն աճել է 25.8%-ով, իսկ 2021 թվականի առաջին հինգ ամիսների աճի միջին ցուցանիշը կազմել է 11.5%:Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ինչպես հայտնի է, աճի այսպիսի տվյալներն էականորեն պայմանավորված են այսպես կոչված ելակետային էֆեկտով, քանի որ ընթացիկ տարվա ցուցանիշը համեմատվում է 2020 թվականի խիստ լոքդաունի ժամանակահատվածի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Վրաստանի տնտեսությունը նվազել է 13.5%-ով: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այս տարվա մայիսին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի տնտեսությունն աճել է 8.8%-ով: