«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում

20/04/2021

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, մենահամերգով կներկայանա Երևանում:
Համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Մենք գալիս ենք Հայաստան: Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել Երևանում կայանալիք մեր առաջին համերգին: Սեր, սեր»,-ասվում է խմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության տեքստում:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր: