«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արոնյանը 3-րդ տեղի համար պայքարում պարտվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին. New In Chess Classic

03/05/2021

Champions Chess Tour մրցաշարի շրջանակում ավարտվեց New In Chess Classic արագ շախմատի առցանց առաջնությունը:
Եզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղային երկրորդ օրը դիմակայությունն ավարտեց ոչ-ոքի, և քանի որ հաղթել էր խաղային առաջին օրը, դարձավ մրցաշարի հաղթող:
Երրորդ տեղի համար դիմակայությունում Լևոն Արոնյանը պարտվեց խաղային երկրորդ օրը, և քանի որ առաջին դիմակայությունում գրանցվել էր ոչ-ոքի, երրորդ տեղը գրավեց Շահրիյար Մամեդյարովը: Արոնյանը երկրորդ օրը պարտվեց 2 պարտիայում, իսկ մեկն ավարտեց ոչ-ոքի: Այս պարագայում չորրորդ պարտիայի խաղարկման անհրաժեշտություն առաջ չեկավ, քանի որ խաղի ելքն արդեն պարզ էր:  Արոնյանը վատ հանդես եկավ սպիտակ խաղաքարերով: Երկու օրվա ընթացքում նա 4 պարտիա խաղաց սպիտակ խաղաքարերով և 4-ում էլ պարտվեց: Փոխարենը սևերով անցկացրած 3 պարտիաներից 2-ում հաղթեց, մեկն ավարտեց ոչ-ոքի: