«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրթիռի արձակման հետ կապված Կիևի համառ պահվածքը հիասթափություն և վրդովմունք է առաջացրել Սպիտակ տան գործընկերների շրջանում

22/11/2022

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վերանայում են իրենց վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ Լեհաստանում հրթիռի արձակման վերաբերյալ Կիևի արձագանքից հետո, գրում է National Interest-ը։

Նշվում է, որ Վաշինգտոնին հիասթափեցրել են Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, ով կատարվածի համար մեղադրել է Ռուսաստանին, թեպետ ԱՄՆ-ը ընդունել է, որ հրթիռն ուկրաինական է։

«Հրթիռի արձակման հետ կապված Կիևի համառ պահվածքը հիասթափություն և վրդովմունք է առաջացրել ոչ միայն ամերիկացի պահպանողականների, այլև Սպիտակ տան և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների շրջանում»,- ասվում է հոդվածում։

Ի թիվս այլ կետերի, հոդվածում ընդգծվում է, որ քաղաքական գործիչներն ու պահպանողական հայացքներով ակտիվիստները վաղուց թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինայի նկատմամբ Բայդենի քաղաքականությանը, իսկ Լեհաստանում տեղի ունեցած ողբերգությունը միայն կրակի վրա յուղ է լցրել։