«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ռուսաստանի ՊՆ-ն ցույց է տվել «Ցիրկոն» թևավոր գերձայնային հրթիռի արձակումը

07/10/2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ծովակալ Գորշկով» հետախուզանավի վրայից «Ցիրկոն» թեւավոր գերձայնային հրթիռի արձակման տեսանյութը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կադրերում երեւում է, թե ինչպես է նավի վերին տախտակամածի վրայի խցից դեպի վեր հրթիռ արձակվում, պտտվում եւ գնում դեպի նշանակետ:

Հրթիռը, օբյեկտիվ վերահսկման տվյալների համաձայն, ուղիղ հարվածով հաջողությամբ խոցել է 450 կիլոմետր հեռավորությամբ թիրախը: Գերձայնային հրթիռի արագությունը ավելի քան 8 պտույտ է (ձայնի արագությունից ութ անգամ մեծ):

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռի թռիչքային փորձարկումները կշարունակվեն: «Ցիրկոն» համակարգով նախատեսվում է հագեցնել ռազմածովային ուժերի սուզանավերը եւ վերջրյա նավերը: Ենթադրվում է, որ «Ցիրկոն» հրթիռը կունենա առավելագույն 9 պտույտ (այսինքն՝ ժամում մինչեւ 10,7 հազար կիլոմետր) արագություն եւ ավելի քան հազար կիլոմետր թռիչքի հեռահարություն: Ըստ ծրագրի՝ հրթիռային համակարգը կկիրառվի 2020-21 թվականներին: