«Հերոս զինվոր». Հայկոյի, Էրիկ Կարապետյանի, Սեւակ Ամրոյանի ու Միհրան Ծառուկյանի նոր երգը
23/11/2020
Հայկոն, Էրիկ Կարապետյանը, Սեւակ Ամրոյանն ու Միհրան Ծառուկյանը երգ են նվիրել զինվորներին՝ «Հերոս զինվոր»։ Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում։
Երգի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը կատարել է Հայկոն։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։