«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Արարատը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը. չեմպիոնության համար պայքարը սրվում է

06/05/2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել Երևանի «Արարատի» հետ:
Խաղի 20-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Ուրոշ Նենադովիչը, իսկ 41-րդ րոպեին Վիլֆրիդ Եզան հավասարեցրել է այն:
Այս խաղից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 35 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական, իսկ «Վանը» 25 միավորով շարունակում է մնալ 6-րդ տեղում։ «Արարատին» կարող է շրջանցել «Ալաշկերտը», որը երկու միավոր պակաս ունի, սակայն նաև 1 խաղ պակաս է անցկացրել: «Արարատ-Արմենիան» ևս 1 խաղ պակաս է անցկացրել «Արարատից», սակայն միավորների քանակը պակաս է 3-ով: Հավասար խաղերի պարագայում «Արարատից» մեկ միավոր քիչ ունի «Նոան»: Հիմնականում այս 4 թիմերի միջև էլ ընթանում է չեմպիոնության համար պայքարը, որին տեսականորեն կարող է միջամտել նաև «Ուրարտուն»: